ՌԴ-ում դեռահասը զանգվածային սպանդ է իրականացրել

13:59   19 Օգոստոս 2019    160

ՌԴ Ուլյանովի մարզի Պատրիկեևո գյուղում դեռահասը սպանել է իր ընտանիքի բոլոր անդամներին և ինքնասպան եղել։

Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը։ Նա սպանել է 3 մեծահասակի և 2 երեխայի, որից հետո վերջ տվել իր կյանքին։ Դեպքի վայրում աշխատում են քննիչները։ Տարածաշրջանային դատախազությունից հայտնել են, որ տղան դպրոցում սովորել է գերազանց, եղել բազմաթիվ օլիմպիադաների մասնակից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրա բոլոր ընկերները նրան բնութագրել են կենսուրախ, ընկերասեր, հավասարակշռված տղա։ Նա ոչ ոքի չի նեղացրել, սիրել է համակարգչային խաղեր։ Եղել է «դասարանի հպարտությունը» և երբեք չի հայտնվել իրավապահների տեսադաշտում։ Հայտնի է, որ դեռահասն ապրել է մոր և նրա ծնողների հետ։ Ալկոհոլային կախվածությունից տառապող հայրը լքել էր նրանց դեռ այն ժամանակ, երբ տղան նոր էր սկսել դպրոց գնալ։ Հրապարակվել է նաև 16-ամյա տղայի թողած գրությունը։ Նա գրել է, որ որոշել է սպանել հարազատներին՝ «նրանց իր հետ տանելու համար»։

Նրա զոհերն են 66-ամյա մի տղամարդ, 69-ամյա և 42-ամյա կանայք, ինչպես նաև 4 տարեկան 2 երեխաներ։ Տնից 500 մետր հեռավորության վրա՝ բջջային կապի օպերատորներից մեկի սյունից կախված հայտնաբերվել է տղայի դին։ Համաձայն նախնական վարկածի՝ նա ընտանիքի անդամներին սպանել է կացնով։ Ենթադրվում է, որ տղան նման քայլի է դիմել հոգեկան խանգարման կամ տևական խրթին հարաբերությունների արդյունքում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները