Իսրայելի վարչապետի կինը Կիև մեկնելիս աղմուկ է բարձրացրել ինքնաթիռում

14:13   19 Օգոստոս 2019    135

Կիև մեկնելու ընթացքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կինը՝ Սառան, աղմուկ է բարձրացրել ինքնաթիռում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է vesty.co.il-ը:

Սառա Նեթանյահուն վիճել է օդաչուի հետ այն բանի համար, որ վերջինս անհրաժեշտ կերպով ու հանդիսավորությամբ նրան չի ողջունել:

Պարբերականի տվյալներով՝ կինը բարկացած վեր է թռել տեղից և ուղղվել օդաչուների սենյակ: Սակայն այնտեղ մտնել նրան թույլ չեն տվել: Դա ավելի է զայրացրել Իսրայելի վարչապետի տիկնոջը:

«Իրականում օդանավի հրամանատարը Սառա Նեթանյահուին ողջունել էր մինչև թռիչքը, բայց հնարավոր է, որ կինը դա չի լսել: Երկրորդ անգամ նրան ողջունել են ավելի «շեշտադրված»: Կառավարության ղեկավարի տիկնոջը մաղթում ենք բարեհաջող թռիչք»,-ասված է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները