Լեյբորիստներն առաջարկել են վերսկսել խորհրդարանի աշխատանքը եւ կասեցնել առանց գործարքի Brexit-ը

14:33   19 Օգոստոս 2019    145

Մեծ Բրիտանիայում ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունն առաջարկել Է մոտ օրերս վերսկսել խորհրդարանի աշխատանքը, որպեսզի թույլ չտրվի Եվրամիությունից երկրի դուրս գալն առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, օգոստոսի 19-ին հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիայի եթերում հայտարարել Է լեյբորիստների ստվերային կաբինետի «ֆինանսների նախարար» Ջոն Մաքդոնելը:

«Այժմ պատգամավորներին անհրաժեշտ Է հավաքվել, որովհետեւ մեզ ժամանակ Է հարկավոր այդ հարցի շուրջ համապատասխան բանավեճն անցկացնելու համար»,-ասել Է նա, նշելով, որ «կառավարությանն անվստահություն հայտնելը մեխանիզմներից մեկն Է» կոշտ Brexit-ը կանխելու ուղղությամբ:

«Այժմ ամենագլխավորը համաձայնագրի բացակայությամբ սցենարն արգելափակելն Է: Ես կարծում եմ, որ խորհրդարանում դեռեւս կա մեծամասնություն՝ (վարչապետ) Բորիս Ջոնսոնին ասելու, որ մենք չենք ընդունի առանց գործարքի Brexit-ը»,-հավելել Է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեյբորիստներ   Brexit  


Վերնագիրի այլ պիտակները