Հեռուստահաղորդավարը հարվածից ուշագնաց Է եղել ֆեմինիստուհիների երթի ժամանակ

14:42   19 Օգոստոս 2019    146

Մեքսիկայի ADN 40 ալիքի հաղորդավար Խուան Մանուել Խիմենեսը հարվածից կորցրել Է գիտակցությունն ուղիղ եթերի ժամանակ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, գրել Է Fox News-ը:

Խիմենեսը լուսաբանել Է կանանց նկատմամբ բռնության դեմ բողոքները, որոնք այժմ տեղի են ունենում Մեխիկոյում: Մինչ նա խոսում Էր խցիկի առաջ, նրան մի քանի անգամ փորձել են հարվածել եւ նրա վրա փայլաթերթիկներ են լցրել:

Այնուհետեւ երեխայով մի կին մոտ Է վազել հաղորդավարին եւ սկսել բաձրաձայն խոսել նրա միկրոֆոնի մեջ: Դրանից մի քանի վայրկյան անց Խիմենեսին Է մոտեցել սպիտակ մարզաշապիկով եւ երկնագույն կեպիով մի մարդ եւ հարվածել նրա դեմքին: Հաղորդավարն ընկել Է եւ ուշագնաց եղել, հարձակվողը փախել Է:

Ավելի ուշ թղթակիցն իր Twitter-ում գրել Է, որ իր հետ ամեն ինչ կարգին Է եւ որ ինքը դիմել Է ոստիկանություն: Մեքսիկայում բողնքներն սկսվել են այն բանից հետո, երբ դեռահաս երկու աղջիկներ գանգատվել են ոստիկանների կողմից բռնաբարության համար: Հարյուրավոր կանայք են դուրս եկել փողոցներ՝ երկու միջադեպերը հետաքննելու պահանջով:



Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները