Մակրոնը և Ջոնսոնն օգոստոսի 22-ին բանակցություններ կվարեն Փարիզում

15:13   19 Օգոստոս 2019    299

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը օգոստոսի 22-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ բանակցություններ կվարի Փարիզում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Ելիսեյան պալատի ներկայացուցիչն օգոստոսի 19-ին հայտնել է Reuters գործակալությանը:

Բանակցությունների ծրագրով նախատեսված Է մի շարք խնդիրների քննարկում՝ կապված Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի առաջիկա դուրս գալու հետ: Նաեւ քննարկվելու են հարցեր, որոնք վերաբերում են Սիրիայի իրադրությանը եւ միջուկային ոլորտում Իրանի հետ պայմանավորվածություններին:

Ինչպես հայտնել է Franceinfo ռադիոկայանը, Ջոնսոնը ձգտում է համաձայնության հասնել Brexit-ի պայմանների վերաբերյալ նոր բանակցությունների անցկացման շուրջ, մինչդեռ Եվրամիության ներկայացուցիչները հասկանալ են տալիս, որ մտադիր չեն գնալ այդ քայլին եւ պաշտպանելու են ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները