Չինաստանը պատասխան միջոցներ Է խոստացել ԱՄՆ-ի կողմից Տայվանին կործանիչների մատակարարման դեպքում

15:20   19 Օգոստոս 2019    142

Չինաստանն իր շահերը պաշտպանելու համար պատասխան միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ի կողմից Տայվանին սպառազինությունների նոր խոշոր խմբաքանակի մատակարարման դեպքում:

ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանն օգոստոսի 19-ին կայացած ճեպազրույցում ՏԱՍՍ-ի թղթակցի խնդրանքով այսպես Է մեկնաբանել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն առ այն, որ ինքը հավանություն Է տվել 8 միլիարդ դոլարով կղզուն 66 ամերիկյան կործանիչների մատակարարման գործարքին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին՝ հետեւել մեկ Չինաստանի սկզունքին եւ չին-ամերիկյան երեք համատեղ պաշտոնական հայտարարություններին, անհապաղ չեղյալ հայտարարել հիշյալ գործարքը եւ դադարեցնել ռազմատեխնիկական եւ ռազմական համագործակցությունը կղզու հետ»,- ընդգծել Է Գեն Շուանը:

«Հակառակ դեպքում բոլոր հետեւանքների համար պատասխանատվությունը կընկնի ամերիկյան կողմի վրա: Կախված իրադրության զարգացումից՝ չինական կողմը բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի իր շահերի պաշտպանության համար»,- ընդգծել Է արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները