Մաասը եւ Լավրովը կքննարկեն Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրությունը

15:46   19 Օգոստոս 2019    220

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կքննարկի Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցերը, Սիրիայի իրադրությունը եւ սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին օգոստոսի 19-ին Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտարարել Է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Ադեբարը:

«Արտաքին գործերի նախարար Մաասն օգոստոսի 21-ին կուղեւորվի Մոսկվա, որտեղ քաղաքական բանակցություններ կվարի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ»,-հայտարարել Է Ադեբարը, հավելելով, որ «խոսքը վերաբերում Է Ուկրաինային, Սիրիային եւ սպառազինությունների նկատմամբ ապագա վերահսկողությանը»:

Ադեբարի խոսքով՝ Ռուսաստանի հետ երկխոսությունը կարեւոր Է մնում Բեռլինի համար, «այցի նպատակն այդ երկխոսության խորացումն Է»: Մոսկվայում իր գտնվելու երկրորդ օրը՝ օգոստոսի 22-ին, Մաասը մտադիր Է հանդիպում անցկացնել քաղաքացիական ակտիվիստների եւ երիտասարդության հետ, հավելել Է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մաաս   Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները