Աֆղանստանում առնվազն 66 մարդ Է տուժել պայթյունների հետեւանքով

15:53   19 Օգոստոս 2019    283

Առնվազն 66 մարդ Է վերքեր ստացել Աֆղանստանի արեւելքի Նանգարհարի նահանգի Ջելալաբադ քաղաքում տեղի ունեցած բազմաթիվ պայթյունների հետեւանքով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է «Պաժվակ» գործակալությունը: Ավելի վաղ Tolo News հեռուստաալիքը, հղում անելով հանրային առողջապահության տեղական վարչությանը, հայտնել Էր 30 տուժածների մասին:

«Վաթսունվեց խաղաղ բնակիչներ են վիրավորվել Աֆղանստանի Անկախության օրը Նանգարհարի նահանգի Ջելալաբադ Քաղաքում իրականացված բազմաթիվ պայթյունների հետեւանքով»,-ասված Է Twitter-ում գործակալության հաղորդագրության մեջ:

Առայժմ տարածաշրջանում գործող խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները