Ժան Կլոդ Յունկերը հոսպիտալացման պատճառով չի մասնակցի G7-ի գագաթնաժողովին

16:07   19 Օգոստոս 2019    158

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն առողջական վիճակի պատճառով չի կարողանա մասնակցել «յոթնյակի»՝ Բիարիցում կայանալիք գագաթնաժողովին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին օգոստոսի 19-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Նատաշա Բերտոն:

«Մենք կարող ենք հաստատել, որ նախագահ Յունկերը չի կարողանա G7-ի գագաթնաժողովին մասնակցել հոսպիտալացման կապակցությամբ: Նա առաջիկայում այդ մասին կտեղեկացնի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին»,-հայտարարել Է նա: Օգոստոսի 17-ին Եվրահանձնաժողովը հայտնել Էր, որ Յունկերն ստիպված Է եղել Ավստրիայում իր արձակուրդն շտապ ընդհատել հոսպիտալացման պատճառով: Նրան ուղարկել են Լյուքսեմբուրգ, որտեղ նա լեղապարկի հեռացման վիրահատության Է ենթարկվելու:

Բերտոն նաեւ նշել Է, որ Եվրահանձնաժողովը մտադիր չԷ Յունկերին փոխարինել G7-ի գագաթնաժողովում, որտեղ Եվրամիությունն ամենայն հավանականությամբ կներկայացնի միայն Դոնալդ Տուսկը: Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում լյուքսեմբուրգցի 64-ամյա Յունկերի ժամկետը կավարտվի հոկտեմբերի 31-ին, նրան կփոխարինի գերմանուհի Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Ավելի վաղ Յունկերն արդեն հայտարարել Էր իր մանդատի ժամկետի լրանալուց հետո քաղաքականությունից հեռանալու մտադրության մասին: Յոթնյակի գագաթնաժողովը Ֆրանսիայի հարավում գտնվող Բիարից քաղաքում կանցկացվի օգոստոսի 24-26-ը: G7-ը նախագահող Ֆրանսիայի կառավարությունը եւ Բիարիցի քաղաքային իշխանություններն արդեն ակտիվորեն նախապատրաստվում են գագաթնաժողովի օրերին հակագլոբալիստների զանգվածային բողոքներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Յունկեր  


Վերնագիրի այլ պիտակները