Greenpeace-ը կազմել Է երկրների վարկանիշը ծծմբի երկօքսիդի արտանետումների ցուցանիշով

16:40   19 Օգոստոս 2019    209

Ռուսաստանը երկրորդ տեղն Է զբաղեցրել 2018 թվականին մարդու առողջության համար վնասակար ծծմբի երկօքսիդի (SO2) մթնոլորտ արտանետումների ցուցանիշով՝ զիջելով սոսկ Հնդկաստանին, երրորդ հորիզոնականում Է Չինաստանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասած Է Greenpeace-ի զեկույցում:

Հնդկաստանը մեկ տարում մթնոլորտ Է արտանետել 4586 կիլոտոննա ծծմբի երկօքսիդ, դա ավելի Է մոլորակում դրա ընդհանուր քանակության 15 տոկոսից: Ռուսաստանի ավանդը, որը համընկնում Է բնական պաշարների եւ բնապահպանության նախարարության տվյալների հետ, 3683 կիլոտոննա Է, Չինաստանինը՝ 2578 կիլոտոննա:

Այնուհետեւ գալիս են Մեքսիկան, Իրանը եւ Սաուդյան Արաբիան եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, որոնք նույնպես գերազանցում են 1000 կիլոտոննայի նշագիծը:

Greenpeace-ի զեկույցում բերված գրաֆիկի համաձայն՝ Չինաստանը եւ Ռուսաստանը վերջին տասը տարվա ընթացքում ցուցադրում են երկօքսիդի արտանետումների նվազում, իսկ Հնդկաստանը՝ 65-տոկոսանոց աճ:

SO2-ի «ամենաթեժ» կետը դարձել Է Նորիլսկը՝ տարեկան 1898 կիլոտոննա ցուցանիշով, ինչը 4,5 անգամ ավելի Է, քան ամբողջ ԱՄՆ-ինը: Այնուհետեւ գալիս են Հարավային Աֆրիկայի Քրիել քաղաքը (714), որտեղ ածխային Էլեկտրակայան Է աշխատում, եռյակը եզրափակում Է Զագրոսի տարածաշրջանն Իրանում (614):

Ինչպես ճշտում Է Greenpeace-ը, օդում SO2-ի պարունակությունն օդի մաքրության հանգուցային ցուցանիշներից մեկն Է: «ԾԾմբի երկօքսիդն օդի աղտոտվածության հետ կապված հիվանդացության եւ մահացության հիմնական պատճառներից մեկն Է ամբողջ աշխարհում»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Ռուսաստանի «Գրինպիս» Էներգետիկական ծրագրի նախագծի ղեկավար Ռաշիդ Ալիմովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Greenpeace  


Վերնագիրի այլ պիտակները