Ուկրաինայում առաջարկել են տեղափոխել մայրաքաղաքը

16:53   19 Օգոստոս 2019    199

Ուկրաինայում, Գերագույն Ռադայի պատգամավոր Վադիմ Ռաբինովիչը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու թիմում լրջորեն քննարկում են երկրի մայրաքաղաքը Կիեւից այլ քաղաք տեղափոխելու հարցը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Վեստի»-ն։ Ու չնայած այն բանին, որ ոչ նախագահից, ոչ նրա թիմից այս մասին լուրը չի հաստատվել, սակայն համացանցում այն բուռն արձագանքի առիթ է դարձել։ Շատ օգտատերեր առաջարկել են Ուկրաինայի մայրաքաղաքը տանել Վաշինգտոն, քանի որ միեւնույնն է, այնտեղ է որոշվում ամեն բան Ուկրաինայի կյանքում։

Ոմանք էլ ասել են, որ երեք մայրաքաղաք պետք է ունենա՝ Կիեւը, Խարկովը եւ Լվովը՝ լվովցիներին ԵՄ մտցնելով, խարկովցիներին ԱՊՀ, իսկ կիեւցիներին էլ որպես առանձին ամերիկյան նահանգ ձեւակերպել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները