Թրամփի խորհրդականը տնտեսական անկում չի կանխատեսում

19:15   19 Օգոստոս 2019    200

ԱՄՆ տնտեսությունը դինամիկ կզարգանա, ոչ մի ապացույց չկա առ այն, որ ԱՄՆ-ին ռեցեսիա է սպառնում:

Այս մասին ABC հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սպիտակ տան առևտրի հարցերով ազգային խորհրդի ղեկավար Պիտեր Նավարոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

The Hill պարբերականի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահի խորհրդականը մեկնաբանել է այն հրապարակումները, որոնցում նշվում է, որ երկրում առկա է ինվերսիա, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամից ի վեր առաջին անգամ երկամյա ամերիկյան պետական պարտատոմսերի եկամտաբերությունը գերազանցել է տասնամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությանը: Վերջին անգամ նման երևույթ ԱՄՆ տնտեսության մեջ գրանցվել է 2005 թվականին՝ 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամի նախաշեմին:

«Նախքան Սպիտակ տանն աշխատանքի անցնելը, ես գրեթե 20 տարի կանխատեսումներ էի կազմում տնտեսական ցիկլերի և ֆոնդային շուկայում միտումների վերաբերյալ: Ես կարող եմ վստահաբար հայտարարել, որ 2020 թվականի ընթացքում տնտեսությունն ուժեղ կլինի, շուկայում աճ կլինի»,- վստահեցրել է խորհրդականը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները