iPhone-ում նոր թերություն են հայտնաբերել

18:08   19 Օգոստոս 2019    275

Ցանցահենները կարող են հասանելիություն ձեռք բերել ցանկացած iPhone սմարթֆոնի հանդեպ, «շնորհիվ» կոնտակտներ հավելվածում եղած թերության։

Այս մասին հայտնում է Check Point-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ըստ մասնագետների, iOS-ը կոտրել թույլ են տալիս այն թերությունները, որոնք առկա են SQLite-ի տվյալների բազայում, որտեղ սովորաբար պահպանվում են կոնտակտները։

Ցանցահենները կարող են այնտեղ ներդնել վնասաբեր կոդ, որը ապա կարող է գործարկվել այն պահին, երբ օգտատերը պարզապես իրեն հարկավոր ինչ որ կոնտակտ է փնտրում։

Այդպիսով, չարագործները ոչ միայն կարող են գողանալ գաղտնաբառեր եւ կոնտակտներ ցանկացած օգտատիրոջից, այլ նաեւ լիովին հասանելիություն ձեռք բերել նրա սմարթֆոնի հանդեպ։ Հրապարակման մեջ նշվում է, որ Apple-ին խնդրի մասին արդեն զգուշացվել է եւ հույս ունեն, որ թերությունը կշտկվի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները