Իրանը շահագրգռված չԷ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հարցում. Զարիֆ

18:57   19 Օգոստոս 2019    184

Թեհրանը շահագրգռված չԷ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հարցում, դրանց համար պետք Է հիմքեր լինեն:

Ֆինլանդիայի եւ Իրանի ԱԳ նախարարներ Պեկի Հաավիստոյի եւ Զարիֆի բրիֆինգի հեռարձակումն իրականացրել Է Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ներկայում Թեհրանը շահագրգռված չԷ: Պետք Է հիմքեր լինեն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունների համար:

Մենք չենք հրաժարվում համաձայնագրից: Դա իդեալական համաձայնագիր Էր, որովհետեւ լավ համաձայնագրի նշանն այն Է, որ ոչ ոք լիովին գոհ չի լինում դրանից: Գործարքը վատը կլինի, եթե կողմերից մեկը լիովին բավարարված լինի…

Որքան ես գիտեմ՝ Միացյալ Նահանգներում ոչ մի հեղափոխություն չի եղել, այլ միայն կառավարության փոխարինում… Նախորդ կառավարության կողմից ձեռք բերված համաձայնագրերը պետք Է կատարվեն նաեւ նոր կառավարության կողմից»,- ասել Է իրանց նախարարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները