Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Թրամփն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ չինական ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքերի սահմանումը կհետաձգի: Նոր 10-տոկոսանոց սակագները պետք է ուժի մեջ մտնեին սեպտեմբերի 1-ին եւ կազդեին iPhone-ի եւ iPad-ի վրա:
Թրամփը մայիսին բարձրացրել էր մոտ 200 մլդ դոլարի չինական ներմուծման մաքսատուրքերը՝ 10 տոկոսից մինչեւ 25 տոկոս, սակայն հետո Կանադայի եւ Մեքսիկայի համար հետաձգել էր պողպատի ու ալյումինի ներմուծման մաքսատուրքերի սահմանումը:
«Ես Թիմ Կուկի հետ շատ լավ հանդիպում եմ ունեցել,- ասել է Թրամփը: - Ես շատ եմ հարգում Թիմ Կուկին, եւ Թիմն ինձ հետ խոսել է մաքսատուրքերի մասին: Նա լավ օրինակ բերեց այն մասին, որ Samsung-ը իրենց թիվ մեկ միցակիցն է եւ մաքսատուրքեր չի վճարում, քանի որ բազավորված է Հարավային Կորեայում: Apple-ի համար դժվար է մաքսատուրքեր վճարել, եթե իրենք մրցակցում են շատ լավ ընկերության հետ, որը դա չի անում: Սա ծանրակշիռ փաստարկ է, ուստի ես այդ մասին մտածում եմ»:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ
Apple