Ֆրանսիայում ընթանում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

20:22   19 Օգոստոս 2019    182

Ֆրանսիայում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:

Նշենք, որ Կրեմլի ղեկավարը Ֆրանսիա է ժամանել մեկօրյա այցով: Բարձր մակարդակի բանակցություններն անց են կացվում Մակրոնի պաշտոնական ամառային նստավայրում՝ Ֆորտ դե Բրեննգանսոնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախատեսվում է, որ հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները կքննարկեն միջազգային օրակարգի արդի հարցեր, մասնավորապես՝ Սիրիայում, Լիբիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակները, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները