ԱՄՆ-ում ոստիկանությունն ավելի քան 300 ոզնի է փրկել առևտրի կենտրոններից

20:35   19 Օգոստոս 2019    346

ԱՄՆ ոստիկանությունը փրկել է ավելի քան 300 ոզնի, վեց ճագարներ, երեք խոշոր իգուաններ, երկու կենգուրու, սիրամարգ, մեծ պիթոն և այլ կենդանիներ, որոնք ապօրինաբար պահվել են Միչիգան նահանգի Ռոմյուլուս քաղաքի առևտրի կենտրոններից մեկում:

Հաղորդվում է, որ ոստիկանություն դիմել է տեղի բնակիչներից մեկը։ Դրանից հետո կենդանիների վերահսկողության բաժնի ծառայողներն ու ոստիկանները խուզարկություն են կատարել շենքում, որտեղ էլ հայտնաբերել են կենդանիներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները