ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ կանխել են զանգվածային գնդակահարությունների 3 դեպք

20:44   19 Օգոստոս 2019    225

ԱՄՆ իշխանություններն այս շաբաթ հայտարարել են, որ կանխել են երեք հնարավոր զանգվածային գնդակահարության դեպք:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ԱՄՆ տարբեր նահանգներում ձերբակալվել են երեք տղամարդիկ, որոնք, ըստ կանխավարկածի՝ պատրաստվում էին զանգվածային գնդակահարություններ իրականացնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգում 22-ամյա Բրենդոն Վագշոլը ձերբակալվել է այն բանից հետո, երբ Facebook-ում հայտնել է զանգվածային հրաձգություն իրականացնելու իր ցանկության մասին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ իշխանությունները տեղեկություն են ստացել այն մասին, որ Վագշոլը փորձել է խոշոր տրամաչափի հրազեն ձեռք բերել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները