Բրիտանիայում ազատ է արձակվել հաննիբալ մարդասպանը

21:07   19 Օգոստոս 2019    226

Բրիտանացի Պոլ Դյուրանտը, որ 2004 թվականին սպանել և իբր կերել էր մի կնոջ, ազատ է արձակվել և ապրում է Լոնդոնում:

Հրապարակման համաձայն՝ հանցագործը դարձել է 60 տարեկան: 2004-ին նա իր վրա վերցրել ընկերուհու՝ 41-ամյա Կարեն Դարելի անհետացման մեղքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ նրա՝ ինքը կնոջը ծեծի է ենթարկել բութ առարկայով, այնուհետև քառատել և մասամբ կերել նրա դին: Նրա բնակարանում գտել են դանակ, սղոց և շատ արյուն, սակայն կնոջ դին այդպես էլ չեն գտել:

Հերոինի նախկին թմրամոլ Դյուրանտը Իսպանիայում թաքնվում էր բրիտանական իշխանություններից, քանի որ նա մեղավոր էր կողոպուտի երկու դեպքերի համար: Իսպանիայում նրան դատապարտեցին 12 տարվա ազատազրկման՝ դաժան սպանության համար, բայց 2010-ին նրան տեղափոխեցին Մեծ Բրիտանիա, որտեղ նա մնաց բանտում գրեթե ևս ինը տարի՝ ներառյալ կողոպուտի համար պատժաչափը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները