Մարքլը և արքայազն Հարին կրկին վրդովել են բրիտանացիներին

21:12   19 Օգոստոս 2019    218

Մեգան Մարքլը, արքայազն Հարին և նրանց առաջնեկ Արչին վերջերս վերադարձան իսպանական Իբիցայից, որտեղ նրանք նշում էին նախկին դերասանուհու ծննդյան օրը:

Շուտով արքայական ընտանիքի անդամները նկատվել են Նիցցայում, որտեղ նրանք թռել են Cessna Citation Sovereign մասնավոր ինքնաթիռով: Հենց այս ճանապարհորդությունն էր, որ վրդովմունքի ալիք է առաջացրել բրիտանացիների մոտ:

Ըստ The Sun-ի՝ մասնավոր ինքնաթիռները յոթ անգամ ավելի շատ թթվածնի երկօքսիդ են մթնոլորտ արտանետում, քան կոմերցիոն թռիչքները: Այն աղտոտում է շրջակա միջավայրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի այդ, թռիչքը շատ թանկ է՝ 24 հազար դոլար: Բայց ոչ թե գինն է վրդովել թագավորական զույգի երկրպագուներին, այլ կեղծավորությունը: Արքայազն Հարին վերջերս թռել էր Սիցիլիա՝ ի աջակցություն բնության պահպանությանը՝ երկու անգամ օգտվելով մասնավոր թռիչքի ծառայություններից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները