Ամերիկյան ընկերություններին թույլատրվել է ևս 3 ամսով համագործակցել Huawei-ի հետ

21:44   19 Օգոստոս 2019    241

Ամերիկյան ընկերություններին չինական Huawei ընկերության հետ գործեր վարելու համար հավելյալ 90 օր կհատկացվիփ:

«Մենք ԱՄՆ-ի հեռուստահաղորդակցման ընկերություններին ևս 90 օր ենք տալիս: Գյուղական վայրերում աշխատող որոշ ընկերությունների աշխատանքը կախված է Huawei-ից, այս իսկ պատճառով նրանց մի քիչ էլ ժամանակ ենք հատկացնում»,- ասել է ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցականի տակ էր դրել չինական ընկերության հետ բիզնես վարելու արտոնագրերի երկարաձգման ժամկետը: Միևնույն ժամանակ նա հայտարարել էր, որ չի ցանկանում որևէ տեսակի բիզնես վարել Huawei-ի հետ, քանի որ այդ ընկերությունը սպառնում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները