Հոնկոնգում ցուցարարները ոստիկանության հետ բախումներից հետո կարգի են բերել մետրոն

09:13   20 Օգոստոս 2019    245

Հոնկոնգում մետրոյի կայարանում ժողովրդամետ շարժման անդամներ են նկատվել, որոնք ոստիկանության հետ բախումներից հետո կարգի են բերել մետրոն:

Կամավորները հայտնել են, որ մետրոյի կայարանում դեռեւս արցունքաբեր գազի հետքեր են մնացել, որը ոստիկանությունը կիրառել էր ցուցարարների հետ բախումների ժամանակ: Դիմակներով եւ ձեռնոցներով մարդիկ հավաքել են արցունքաբեր գազի հետքերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ցուցարարների նման գործողություններ են նկատվել նաեւ այլ կայարաններում, որտեղ եւս բախումներ են տեղի ունեցել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները