Ի՞նչ տեսք ունի Երկիրն այլ մոլորակներից

09:22   20 Օգոստոս 2019    213

Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները երկչափ մոդել են ստեղծել՝ ցույց տալու համար, թե ինչ տեսք ունի Երկիրն այլ մոլորակներից:

Մոդելը ցույց է տալիս, թե ինչ կարող էին տեսնել մի քանի լուսային տարի հեռավորության վրա այլ մոլորակներից աստղագետները՝ աստղադիտակներով նայելով Երկրին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պատկերի ստեղծման համար գիտնականները Երկրի մոտ 10 հազար լուսանկար են օգտագործել, որոնք ստացել է NASA-ն Deep Space Climate Observatory արբանյակից:

Լուսանկարներն արվել են 2016-2017թթ. ընթացքում 10 ալիքների որոշակի երկարության վրա: Հետազոտողները դրանք նվազեցրել են ալիքների յուրաքանչյուր երկարության համար մինչեւ 1 լուսային ցուցանիշի՝ 10 «կետ», որոնք ժամանակի ընթացքում գրաֆիկի կառուցման դեպքում տալիս են 10 կոր փայլ, որը ցույց է տալիս այն, թե ինչ կարող էր տեսնել հեռավոր դիտորդը, եթե մշտապես հետեւեր Երկիր էկզոմոլորակին 2 տարվա ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները