Alibaba ընկերությունը խանութների համար օպերացիոն համակարգ է մշակել

09:45   20 Օգոստոս 2019    283

Խանութների եւ սուպերմարկետների ցանցի միջոցով ավանդական (օֆլայն) վաճառքի ոլորտում գործող առեւտրային ընկերությունները կարող են նոր մասնագիտացված օպերացիոն համակարգ կիրառել:

Այն մշակվել է չինական Alibaba ընկերության կողմից A100 Strategic Partnership ծրագրի շրջանակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բաց ելակետային կոդով հարթակը ստեղծվել է ընկերության կողմից Ele.me (սննդի պատվիրման ծառայություն) եւ Koubei (Onilne-to-Offline առեւտուր) դուստր ծառայությունների հետ համատեղ:

Օպերացիոն համակարգը ռիթեյլերներին թույլ կտա օպտիմալացնել աշխատանքը 11 տարբեր ոլորտներում, այդ թվում՝ լոգիստիկա, մարքեթինգ, մատակարարումների ալիքներ, հաճախորդների սպասարկում, ապրանքների մնացորդների կառավարում, վճարումների ընդունում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները