Թրամփը խոստացել է Գրենլանդիան գնելու դեպքում այնտեղ երկնաքերներ չկառուցել

09:52   20 Օգոստոս 2019    238

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել իր Twitter-յան էջում, որում խոստացել է Գրենլանդիայում չկառուցել իր ազգանվան փորագրությամբ երկնաքերներ:

Նա գրառումը կատարել է մեկ օր անց իր կողմից հաստատելուց հետո, որ քննարկում է քիչ բնակեցված արկտիկական կղզին գնելու հնարավորությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ նախագահի հրապարակած լուսանկարում պատկերված է ոսկեգույն երկնաքեր՝ «Թրամփ» գրառմամբ, որը տեղադրվել է ֆոտոշոփով:

«Խոստանում եմ Գրենլանդիայում դա չանել»,- նշել է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները