Թրամփը Ջոնսոնի հետ քննարկել է Brexit-ի գործընթացը

10:23   20 Օգոստոս 2019    496

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ քննարկել է Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալը, գրում է Hayatsk.info գործակալությունը՝ Սպիտակ տանը հղումով:

«Վարչապետ Ջոնսոնը նախագահին տեղեկացրել է Brexit-ի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թրամփը նաև «մեծ ոգևորություն» է հայտնել Ֆրանսիայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակում Ջոնսոնի հետ առաջիկա հանդիպման վերաբերյալ: Նշվում է նաև, որ խոսակցության ընթացքում քննարկվել են առևտրին ու տնտեսությանը վերաբերող հարցեր։

«Մենք խոսեցինք Brexit-ի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև ազատ առևտրի գործարքի մասին»,- Twitter-ում գրառում է կատարել Թրամփը:

Թրամփն ավելի վաղ աջակցություն էր հայտնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, ինչպես նաև դրական էր արտահայտվել Ջոնսոնի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Ջոնսոն  


Վերնագիրի այլ պիտակները