Կանարյան կղզիներում անտառային հրդեհի տարածքը հասել Է 10 հազար հեկտարի. AFP

10:30   20 Օգոստոս 2019    192

Իսպանիայի Գրան Կանարիա կղզում (Կանարյան Կղզիների ինքավար մարզ) անտառային հրդեհի տարածքը հասել Է 10 հազար հեկտարի:

Օգոստոսի 20-ին այդ մասին հայտնել Է France-Presse (AFP) գործակալությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործակալության տվյալներով՝ այս պահին տարահանվել Է ավելի քան 9 հազար մարդ: Իշխանությունները չեն բացառում, որ շատ շուտով կկատարվի լրացուցիչ տարահանում:

Ինչպես նշում Է France-Presse-ը, երկրի կառավարությունում հայտարարում են, որ խոսքը վերաբերում Է այս տարի Իսպանիայի տարածքում տեղի ունեցած ամենախոշոր հրդեհին: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ կրակն ընդգրկել Է 6 հազար հեկտար:

Տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել: Կղզում հրդեհն սկսվել Է օգոստոսի 17-ին Վալիեսեկո բնակավայրի շրջանում: Բռնկումը տարածվել Է Տամադաբա արգելոցում: Կրակի մարումը դժվարացնում են տարածաշրջանում հաստատված շոգը եւ քամու հուժկու պառթկումները:

Տարերքի դեմ պայքարին մասնակցում Է շուրջ հազար մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանարյա  


Վերնագիրի այլ պիտակները