Հալեպում Էլեկտրամատակարարումը պլանավորում են լիովին վերականգնել մինչեւ օգոստոսի վերջը

11:19   20 Օգոստոս 2019    193

Սիրիայի Հալեպ քաղաքի բնակչության ավելի քան 80 տոկոսն արդեն ապահովված Է ԷլեկտրաԷներգիայով, քաղաքում Էլեկտրամատակարարումը պլանավորվում Է լիովին վերականգնել մինչեւ օգոստոսի վերջը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, լրագրողներին պատմել Է քաղաքի Էներգետիկական ընկերության ղեկավար Մուհամադ Սոլլան:

ԷլեկտրաԷներգիայի մատակարարման վերականգումը քաղաքի իշխանությունների գերակա խնդիրն Է: Այժմ տեղի Էներգետիկներն ամենից շատ աշխատանք ունեն քաղաքի արեւելյան մասում:

«Դա Սալահադդինի շրջանն Է, պատերազմի ժամանակ այն գործնականում լիովին ավերել են: Զինյալները գողացել են ոչ միայն հաղորդալարերը, այլեւ ամբողջ սարքավորանքը: Մենք անցկացնում ենք մալուխները եւ դրանք հասցնում նոր ենթակայաններին, որոնք արդեն վերականգնված են: Երեկոյան դեմ եւս շուրջ երկու հազար ընտանիքներ կկարողանան օգտվել Էլեկտրականությունից առանց սահմանափակումների: Դե իսկ մինչեւ ամսվա վերջը մենք պլանավորում ենք լույս անցկացնել Հալեպի արեւելյան բոլոր շրջաններում»,- ասել Է Սոլլան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հալեպ  


Վերնագիրի այլ պիտակները