Աթամբաևի կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 26-ը

11:27   20 Օգոստոս 2019    209

Բիշքեկի մայիսմեկյան շրջանային դատարանը երկարաձգել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքի ժամկետը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է նախկին նախագահի փաստաբան Սերգեյ Սլեսարևը:

«Նա կալանքի տակ կմնա մինչև հոկտեմբերի 26-ը»,- ասել է փաստաբանը:

Նրա խոսքով՝ այս որոշումն ապօրինի է, պաշտպանությունը մտադիր է բողոքարկել այն:

Դատական նիստն անցկացվել է երկրի ազգային անվտանգության պետական կոմիտեի շենքում, որին թույլ չեն տվել մասնակցել ո՛չ նախկին նախագահի հարազատներին, ո՛չ նրա աջակիցներին, ո՛չ էլ լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աթամբաև  


Վերնագիրի այլ պիտակները