Մեծ Բրիտանիան կորցրել Է «կարմրուկից զերծ երկրի» կարգավիճակը. Ջոնսոն

11:36   20 Օգոստոս 2019    228

Ինքնավստահ ծնողները եւ պատվաստման ենթադրյալ ռիսկերի վերաբերյալ թյուր պատկերացումը հանգեցրել են այն բանին, որ Մեծ Բրիտանիան կորցրել Է «կարմրուկից զերծ երկրի» կարգավիճակը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, ինչպես հայտնել Է Press Association գործակալությունը, հայտարարել Է Միացյան Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը կարգադրել Է ձեռնարկել պատվաստված երեխաների թվի ավելացման շտապ միջոցներ:

2019 թվականի առաջին եռամսյակում Մեծ Բրիտանիայում հաստատվել Է կարմրուկի 231 դեպք, չնայած այն բանին, որ երեք տարի առաջ տվյալ վարակն այդ երկրում լիովին վերացված Էր:

Թրուրո քաղաքում (Քոռնուոլի կոմսություն) հիվանդանոց այցելության ժամանակ Բրիտանիայի վարչապետը բժիշկներին կոչ Է արել վերականգնելու այն բանի ապահովման ջանքերը, որպեսզի բնակչության 95 տոկոսը պատվաստված լինի պատվաստանյութով, որն իմունիտետ Է տալիս կարմրուկի, պարոտիտի (խոզուկի) եւ կարմրախտի (MMR) դեմ:

Ներկայում նման իմունացում Է անցել երեխաների 87,2 տոկոսը, ինչը զիջում Է 2014 – 2015 թվականների ցուցանիշին, երբ արձանագրվել Էր առավելագույն 88,6 տոկոս ցուցանիշը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄեծԲրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները