Ինդոնեզիայի իշխանությունները դանդաղեցրել են համացանցի արագությունը՝ երկրի արևելքում էթնիկ խռովությունների պատճառով

12:04   20 Օգոստոս 2019    247

Ինդոնեզիայի իշխանությունները դանդաղեցրել են համացանցի արագությունը՝ երկրի արևելքում՝ Պապուա նահանգում էթնիկ խռովությունների պատճառով, որոնք միաժամանակ սկսվել են մի քանի քաղաքներում, գրում է ria.ru-ն`տեղական աղբյուրի հղումով:

Ինդոնեզիայի կապի և տեղեկատվության նախարարությունը հաստատել է, որ Պապուայի երեք քաղաքներում, որտեղ խռովություններ են սկսվել, համացանցի արագությունը դանդաղեցվել է:

«Համացանցին հասանելիության դանդաղեցումն իրականացվել է կեղծ հաղորդագրությունների տարածումը կանխելու նպատակով, որն էլ անկարգությունների պատճառ է դարձել»,- հայտարարել է նախարարության մամուլի քարտուղար Ֆերդինանդուս Սետուն:

Երկուշաբթի Պապուա նահանգի մի շարք քաղաքներում էթնիկ խռովություններ են սկսվել, որոնց պատճառ է դարձել համացանցում տարածված տեղեկատվությունն առ այն, որ երկրի մեկ այլ նահանգում՝ Արևելյան Ճավայում, պապուաս ուսանողների վրա հարձակումներ են իրականացվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները