Նազարբաեւը հրապարակել Է երգի տեսահոլովակ, որի խոսքերի հեղինակն ինքն Է

12:56   20 Օգոստոս 2019    217

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն իր ստեղծագործության հիման վրա գրված երգի հոլովակ Է նարահանել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այն օգոստոսի 20-ին զետեղվել Է Instagram-ի իր Էջում:

Տեսագրության մեջ Նազարբաեւն զբոսնում Է նախալեռներում եւ երգում իր հայրենիքի մասին: «Կազինֆորմ» գործակալության տվյալներով՝ խոսքերի հեղինակը Նազարբաեւն Է, երաժշտությունը գրել Է կոմպոզիտոր Ալթինբեկ Կորազբաեւը: Կադրից դուրս նույն այս երգը կատարում են պրոֆեսիոնալ արտիստները:

«Ես շատ երկրներում եմ եղել, բայց դրանցից ոչ մեկը չի համեմատվի իմ հարազատ ղազախական հողի, Ալաթաուի ստորոտի երեք բլուրների հետ: Այստեղ Է անցել իմ մանկությունը, այստեղ են իմ արմատները»,-նշել Է Ղազախստանի առաջին նախագահը տեսանյութին կից գրության մեջ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները