ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական կողմ անցած հայ դասալիք զինվորին

15:00   20 Օգոստոս 2019    491

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են Հայաստանի բանակի դասալիք զինվորին:

Ինչպես տեղեկացրել է Ադրբեջանում ԿԽՄԿ-ի ներկայացուցչության հասարակայնության հետ կապի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան, Կարմիր խաչի ներկայացուցիչները օրերս ադրբեջանական կողմ անցած հայ զինծառայողին այցելել են օգոստոսի 19-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իլահա Հուսեյնովան հավելել է, որ ԿԽՄԿ-ն իր մանդատի համաձայն, այցելում է ձերբակալված անձանց՝ նրանց առողջական վիճակին և պահման պայմաններին ծանոթանալու համար:

Նշենք, որ Արայիկ Հայկի Ղազարյանը ադրբեջանական կողմ է անցել օգոստոսի 12-ին՝ Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծի Ֆիզուլիի հատվածում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները