Twitter-ը և Facebook-ն արգելափակել են չինացի օգտատերերի հարյուրավոր էջեր

21:35   20 Օգոստոս 2019    409

Twitter սոցիալական ցանցը հայտնաբերել է խոշորամասշտաբ առցանց արշավ Չինաստանից, որը նպատակ ուներ վարկաբեկել Հոնկոնգում իրականացվող բողոքի ակցիաները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է ընկերության բլոգում տեղադրված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ներքին հետաքննության արդյունքում հայտնաբերվել է 936 օգտահաշիվ, որն օգտագործվել է «Հոնկոնգում ծագած քաղաքական վեճը համակարգելու նպատակով»` կասկածի տակ դնելով բողոքի ցույցերի օրինականությունը և դրանց հիմնական քաղաքական պահանջները:

«Մեզ հաջողվել է բացահայտել պետական ​​աջակցությամբ ՉԺՀ-ի տարածքից իրականացվող լայնածավալ տեղեկատվական գործողություն: Այս գործողությունը ուղղված է Հոնկոնգում տիրող իրավիճակի, հատկապես բողոքի շարժման և փոփոխությունների կոչերի դեմ», – ասվում է հայտարարության մեջ:

Քանի որ Չինաստանում Twitter միկրոբլոգն արգելափակված է, այդ օգտահաշիվներ շատերը մուտք են գործել վիրտուալ մասնավոր ցանցերից (VPN): Բացի այդ, նրանք մուտք են գործել որոշ օգտահաշիվներ այն հատուկ IP հասցեներից, որոնք տեղակայված են Չինաստանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Twitter   Facebook  


Վերնագիրի այլ պիտակները