Ադրբեջանի բնակչության անվանական եկամուտներն աճել են

16:53   20 Օգոստոս 2019    511

2018 թ. վեց ամիսների ընթացքում Ադրբեջանի բնակչության անվանական եկամուտները՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են գրեթե 6,6 տոկոսով և հասել 32,2 միլիարդ մանաթի, հայտնում է Hayatsk.info-ն՝ հղում անելով Պետական վիճակագրական կոմիտեին:

Մեկ շնչի հաշվով միջին եկամուտը կազմել է 3259,7 մանաթ և աճել է 5,7 տոկոսով:

Բոլոր պարտադիր և կամավոր վճարումներից հետո, բնակչության տրամադրության տակ է մնացել 29,6 միլիարդ մանաթ, ինչը 6,7 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

2018 թ.հունվար-հունիսին միջին ամսական անվանական աշխատավարձը 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8,2 տոկոսով և կազմել 585.2 մանաթ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները