Ռիո դե Ժանեյրոյում զինված տղամարդը պատանդ Է վերցրել ավտոբուսի ուղեւորներին. Globo

17:07   20 Օգոստոս 2019    278

Զինված տղամարդը ավտոբուսի ուղեւորների Է պատանդ վերցրել Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին օգոստոսի 20-ին հայտնել Է Globo հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ ավտոբուսի վրա հարձակումը տեղի Է ունեցել վաղ առավոտյան 13 կիլոմետր երկարությամբ Ռիո-Նիտերոյ կամրջին: Ինչպես հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները, ավտոբուսի գրավման պահին դրանում եղել Է 17 մարդ, որոնցից վեցն արդեն ազատ են արձակված:

Նախնական տեղեկատվության համաձայն, հարձակվողը ռազմական ոստիկանության սպա Է: Հանցագործը զինված Է ատրճանակով եւ Էլեկտրաշոկերով, ինչպես նաեւ ունի բենզինով լցված կանիստր:

Իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնք ժամանել են միջադեպի վայր, բանակցություններ են վարում տղամարդու հետ, որն սպառնում Է «բենզին լցնել ավտոբուսի» վրա եւ հրկիզել այն: Հեռուստաալիքը չի ճշտում, թե հարձակվողն առաջադրել Է արդյոք որեւիցե պահանջ:

Միջադեպի վայրում են գտնվում հատուկ նշանակության ուժեր եւ շտապօգնության բրիգադներ: Կամրջի վրա երթեւեկությունը երկու կողմից փակված Է, առաջացել Է հսկայական խցանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիայ  


Վերնագիրի այլ պիտակները