Թրամփը հետաձգել է Դանիայի վարչապետի հետ հանդիպումը

09:02   21 Օգոստոս 2019    320

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ նախատեսված հանդիպումը՝ Գրենլանդիայի վաճառքը քննարկել հրաժարվելու պատճառով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին քաղաքական գործիչը գրել է Twitter-ի իր էջում։ Նրա խոսքով՝ Դանիան յուրահատուկ երկիր է, որտեղ բնակվում են արտասովոր մարդիկ։ «․․․ ելնելով վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հայտարարություններից այն մասին, որ նա հետաքրքրված չէ Գրենլդանիայի վաճառքը քննարկելու հարցում, ես հետաձգում եմ մեր հանդիպումը»,-գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ հանդիպումը նախատեսվում էր 2 շաբաթ անց, բայց այլ օր կտեղափոխվի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Դանիա  


Վերնագիրի այլ պիտակները