Մակրոնն ու Թրամփը հավանություն են տվել G7-ի կազմ Ռուսաստանի վերադարձին. CNN

10:08   21 Օգոստոս 2019    361

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միակարծիք են, որ Ռուսաստանը պետք է վերադառնա G7-ի կազմ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին օգոստոսի 20-ին CNN-ին հայտնել է ամերիկյան վարչակազմի պաշտոնյան:

Հեռուստաալիքի զրուցակցի տեղեկատվության համաձայն՝ առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում իրենց աջակցությունն են հայտնել Ռուսաստանի մասնակցությամբ G8 («Մեծ ութնյակ») ձևաչափին վերադառնալուն և 2020 թվականին խմբի գագաթնաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրելու անհրաժեշտությանը:

Ինչպես ընդգծել է CNN-ի աղբյուրը, հենց Մակրոնն է առաջարկել Ռուսաստանին հրավիրել հաջորդ տարի կայանալիք հանդիպմանը, և Թրամփը համաձայնել է:

Հաղորդվում է, որ Թրամփը, ըստ երևույթին, G7 գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի կունենա այս հանգստյան օրերին Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բիարից քաղաքում, այս թեմայով զրույցներ կունենա նաև համաշխարհային մյուս առաջնորդների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները