Մադուրոն հավաստել Է Վաշինգտոնի հետ շփումների առկայությունը

10:26   21 Օգոստոս 2019    408

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հավաստել Է, որ իր ներկայացուցիչներն «ամիսներ շարունակ» շփումներ են պահպանում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կարող եմ հավաստել, որ մեր շփումները պահպանվում են արդեն ամիսներ»,- ասել Է նա՝ ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ: Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները հայտնել են, որ Կարակասը եւ Վաշինգտոնն անցկացրել են մի շարք գաղտնի բանակցություններ:

Օգոստոսի 20-ին Թրամփն Սպիտակ տանը լրագրողներին հայտնել Է, որ իր վարչակազմի ներկայացուցիչները «շատ բարձր մակարդակով» բանակցություններ են վարել Վենեսուելայի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մադուրո   Վաշինգտոն  


Վերնագիրի այլ պիտակները