ԱՄՆ-ը միջուկային համակարգեր Է մշակելու տիեզերքը հետազոտելիս

11:00   21 Օգոստոս 2019    542

Միացյալ Նահանգները տիեզերական միջուկային համակարգեր կմշակի եւ կօգտագործի տիեզերական տարածության հետազոտման ընթացքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ օգոստոսի 20-ին Սպիտակ տան կողմից տարածված հուշագրում:

«Տիեզերական միջուկային համակարգերն անվտանգ եւ կայունորեն օգտագործելու ունակությունը կենսականորեն կարեւոր Է տիեզերքում ԱՄՆ-ի գերիշխող դիրքի պահպանման եւ զարգացման համար,- նշված Է փաստաթղթում:- Միացյալ Նահանգների կողմից տիեզերական միջուկային համակարգերի գործարկման համար դաշնային կառավարությունը պետք Է ապահովի անվտանգության վերլուծության խիստ գործընթացներ, որոնք մշակված լինեն ռիսկի գործոնի եւ (ապարատի) արձակման թույլտվության (տրման) հաշվառմամբ»:

Սույն հուշագիրը, պարզաբանել են Սպիտակ տանը, լրացուցիչ տեղկատվություն Է ներկայացնում «տիեզերական միջուկային համակարգերով տիեզերական ապարատների արձակման» ընթացակարգի վերաբերյալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները