Կրասնոդարում զանգվածային փոխհրաձգություն է տեղի ունեցել. կան վիրավորներ

11:08   21 Օգոստոս 2019    403

Կրասնոդարում զանգվածային փոխհրաձգություն է տեղի ունեցել շաուրմայի վաճառքի կետերից մեկի մոտ:

Ըստ ականատեսների՝ սկզբում բարձր տոնով խոսակցություն է լսվել, ապա բազմաթիվ կրակոցներ են հնչել: Ականատեսը պատմել է նաև, որ շտապօգնության մեքենան առնվազն մեկ հոգու տարել է հիվանդանոց:

Առայժմ չճշտված տվյալներով՝ ևս մեկ հոգու տարել են մարդատար մեքենայով: Կրակոցների փաստը հաստատվել է, սակայն ոչ մի այլ տեղեկություն չի հաղորդվել:

Ոստիկանության գալուց առաջ միջադեպի բոլոր մասնակիցները փախուստի են դիմել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կրասնոդար  


Վերնագիրի այլ պիտակները