Ինքնասպան եղած միլիարդատերը կտակ է թողել

11:45   21 Օգոստոս 2019    184

Ամերիկացի միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնը, ով մեղադրվում էր սեքսուալ բռնությունների, անչափահասների հանդեպ սեքսուալ ոտնձգություններ կատարելու եւ այլ հանցանքների մեջ եւ ինքնասպանություն էր գործել իր բանտախցում, պարզվում է, որ կտակ է թողել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է New York Post-ը, վկայակոչելով դատական փաստաթղթերը։

Ըստ այդմ, Էփշտեյնը որոշել է իր 600 միլիոն դոլարանոց կարողությունը թողնել ապահովագրական մի հիմնադրամի որպես ի պահ։ Ուշագրավ է այն, որ կտակի կազմմանը ներկա է եղել թմրաբարոն Խոակին Գուզման Լոերուի փաստաբաններից մեկը։ Կտակը կազմվել է մահվանից մի քանի օր առաջ, ինչը եւս հատկապես գրավել է լրագրողների ուշադրությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները