Մադրիդ - Մավրիկիոս չվերթի 35 ուղեւորներ տուժել են մրրկայնությունից

12:42   21 Օգոստոս 2019    234

Մադրիդի միջազգային օդանավակայանում վայրԷջք կատարած ինքնաթիռի առնվազն 35 ուղեւորների բժշկական օգնություն Է պահանջվել թռիչքի ժամանակ տեղի ունեցած մրրկայնության պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ օգոստոսի 21-ին այդ մասին հայտնել Է El Mundo թերթը:

Թերթի տեղեկատվությամբ՝ օդանավը ժամանել Է Մավրիկիոսի Հանրապետությունից: Ինքնաթիռը Մադրիդում վայրԷջք Է կատարել օգոստոսի 20-ին տեղական ժամանակով մոտավորապես 20:00-ին: Տուժածները կոտրվածքներ եւ կտրված վերքեր են ստացել մրրկայնության ընթացքում ինքնաթիռի բարձրության հանկարծակի կորստից հետո:

Ուղեւորների մի մասին տեղափոխել են հիվանդանոցներ: Նշվում Է, որ օդանավը ոչ մի վնասվածք չի ստացել: Խոսքը վերաբերում Է Իսպանիայի Iberia փոխադրողի համար աշխատող ավիաընկերությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մադրիդ  


Վերնագիրի այլ պիտակները