ՆԱՍԱ-ն մանրամասներ է հրապարակել Երկրի նման, սակայն մթնոլորտ չունեցող մոլորակի ուսումնասիրությունից

13:24   21 Օգոստոս 2019    201

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) հետազոտություն է հրապարակել, որում մանրամասն նկարագրվում է LHS 3844b անունը ստացած էկզոմոլորակը:

Ինչպես գրում է Slashgear հարթակը, մոլորակը հայտնաբերվել է անցած տարվա դեկտեմբերին՝ TESS տիեզերական գործակալության առաքելության ժամանակ: Մոլորակը գտնվում է Երկրից 48,6 լուսատարի հեռավորության վրա և զանգվածով 1,3 անգամ գերազանցում է մեր մոլորակին: Ոսումնասիրության համաձայն՝ LHS 3844b-ն մթնոլորտ չունի և դրա մակերևույթը, հավանաբար, ծածկված է սառած լավայից գոյացած ապառաժներով:

Մոլորակ, որն ուսումնասիրվել է «Սպիտցեր» աստղադիտակով, պտտվում է փոքր, սառը թզուկ աստղի շուրջ: Մասնագետների համոզմամբ՝ երկարակյաց աստղի այս տեսակը կարող է բազմաթիվ մոլորակներով շրջապատված լինել, որոնք տեղակայված են Ծիր Կաթինում: LHS 3844b-ն իր աստղի շուրջ մեկ լիարժեք պտույտ կատարում է ընդամենը 11 ժամում: Սա կարող է նշանակել, որ մոլորակի մի կողմը պտույտի ժամանակ միշտ ուղղված է դեպի աստղը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՍԱ  


Վերնագիրի այլ պիտակները