ՌԴ-ը և Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ նիստ են գումարելու

14:23   21 Օգոստոս 2019    271

Ռուսաստանը և Չինաստանն օգոստոսի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ են գումարելու՝ ԱՄՆ-ի կողմից հրթիռների մշակման պատճառով, որը խախտում է «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել են կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դմիտրի Պոլյանսկին:

«Չինաստանի հետ միասին մենք այսօր խնդրեցինք Անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ կապված ԱՄՆ-ի հայտարարությունների հետ ՝ միջին հեռահարության հրթիռներ մշակելու և տեղակայելու պլանների վերաբերյալ», - մեջբերում է դիվանագետի խոսքերը ТАСС-ը:

Ըստ նրա, հանդիպումը կանցկացվի բաց ձևաչափով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի զեկույցով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Չինաստան   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները