Քոչարյանի աջակիցներն իրազեկման ակցիա են անցկացնում դեսպանատների դիմաց. ուղիղ

14:34   21 Օգոստոս 2019    629

Հայաստանի երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում Ֆրանսիայի, այնուհետև Իտալիայի դեսպանատան դիմաց:

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նամակ կփոխանցեն Հայաստանում Իտալիայի ու Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներին։ Նրանք հրապարակային պատասխաններ են ակնկալում իրենց ուղարկած նամակներին։

Աջակիցները հայտնում են, որ նամակում տեղեկություններ են՝ Հայաստանի արդարադատության և իրավական ոլորտում տիրող իրավիճակի մասին և ակնկալում են Եվրոպական կառույցների գնահատականը: Մինչ այդ, Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նման ակցիա էին իրականացրել նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանատան դիմաց:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները