Նազարբաեւը դեմ Է արտահայտվել Ղազախստանում մեծամասնական ընտրական համակարգ սահմանելուն

14:41   21 Օգոստոս 2019    247

Ղազախստանի առաջին նախագահ եւ Nur Otan կուսակցության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել Է, որ Ղազախստանում մեծամասնական ընտրական համակարգ սահմանելու փաստարկներ չկան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մասլիհաթների (տեղական ներկայացուցչական մարմինների), ինչպես նաեւ Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) հաջորդ ընտությունները տեղի կունենան կուսակցական ցուցակներով: Մենք լսում ենք մեր առանձին ընդդիմախոսներին կամ բլոգերներին, որոնք առաջարկում են վերադառնալ մեծամասնական համակարգին, անցկացնել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ եւ այլ բաներ: Անհրաժեշտ Է այսօր պատասխան տալ այդ ելույթներին: Հիմնավորված փաստարկներ այստեղ չկան, սոսկ դատողություններ են, ինչպես միշտ»,- ասել Է Նազարբաեւը Nur Otan կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում:

Մաժիլիսի նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2016 թվականի մարտին: Մաժիլիսի պատգամավորներն ընտրվում են հնգամյա ժամկետով, այդպիսով, հերթական ընտրությունները պետք Է տեղի ունենան 2021 թվականին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նազարբաեւ  


Վերնագիրի այլ պիտակները