Եվրոպան պարտավոր Է կատարել ԳՀՀԾ-ի գծով ստանձնած պարտավորությունները. Զարիֆ

14:50   21 Օգոստոս 2019    336

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Ստոկհոլմի
խաղաղության հետազոտությունների ինստիտուտում ունեցած ելույթ ընթացքում Եվրոպայի երկրներին հորդորել Է կատարել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով (ԳՀՀԾ) նախատեսված իրենց պարտավորությունները, որոնք երկրներն ստանձնել են համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո:

«Եվրոպան պետք Է կատարի այն պարտավորությունները, որոնց մասին նա ասել Է արդեն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից:

Այդ պարտավորությունները ենթադրում են նավթի գնում Իրանից, ապրանքների մատակարարում: Այդ պարտավորություններից ոչ մեկը չի կատարվել»,- հայտարարել Է Զարիֆը օգոստոսի 21-ին ունեցած դասախոսության ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զարիֆ  


Վերնագիրի այլ պիտակները