Դանիայում հիփոթեքային վարկեր են տալիս բացասական տոկոսներով

15:07   21 Օգոստոս 2019    217

Դանիայի Jyske Bank-ը, որը երկրում մեծությամբ երրորդ բանկն Է, հիփոթեքային վարկեր Է տալիս տարեկան մինուս 0,5 տոկոս հարկադրույքով, այսինքն՝ փաստորեն լրացուցիչ վճարելու են այն փոխառուներին, ովքեր կորոշեն նոր բնակարան գնել, տեղեկացնում Է BBC-ին:

Դա առաջին դեպքն Է համաշխարհային պրակտիկայում, երբ հիփոթեքը տալիս են բացասական տոկոսներով. այսինքն՝ ամեն ամիս վարկի մնացորդը կնվազի այն գումարով, որը գերազանցում Է ամսական վճարը:

Այդպիսով, վարկը լիովին վերադարձնելու համար կարելի կլինի բանկին վճարել ավելի քիչ, քան սկզբում պարտք ես վերցրել: Բացասական հարկադրույքն առաջարկվում Է նրանց, ովքեր հիփոթեք են վերցնում մինչեւ 10 տարի ժամկետով, եւ արձանագրված Է պայմանագրում. այսինքն՝ այդ ամբողջ ժամանակամիջոցում բանկն իրավունք չունի փոխելու վարկի պայմանները եւ ավելացնելու վճարները:

Nordea բանկի Դանիայի բաժանմունքը խոստացել Է մոտ ժամանակներս սկսել անտոկոս հիփոթեքի (տարեկան 0 տոկոս) տրամադրումը 20 տարի ժամկետով, իսկ 30-ամյա հիփոթեքային պայմանագրերը կնքել 0,5 տոկոս հաստատագրված հարկադրույքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դանիա  


Վերնագիրի այլ պիտակները