Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը դադարեցրեց աշխատանքը. ANSA

15:22   21 Օգոստոս 2019    150

Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը դադարեցրել Է իր աշխատանքը:

Ինչպես օգոստոսի 21-ին հայտնել Է ANSA գործակալությունը, պատգամավորական խմբակցությունների ղեկավարները որոշել են չեղարկել վարչապետ Ջուզեպե Կոնտեի՝ ավելի վաղ պլանավորված ելույթը, որն օգոստոսի 20-ին հրաժարական Է տվել:

«Պատգամավորները կհավաքվեն նիստի, որտեղ կհայտարարեն պաշտոնաթողության փաստի մասին: Կառավարական ճգնաժամի կապակցությամբ հետաձգվել Է նաեւ խորհրդարանականների թվի կրճատման մասին օրինագծի քննարկումը»,-ասված Է հայտարարության մեջ, որը մեջբերում Է գործակալությունը:

Երեքշաբթի «հինգ աստղի» շարժում» եւ «Լիգա» կուսակցություններից բաղկացած կոալիցիոն կառավարության ղեկավար Կոնտեն հրաժարական Է տվել: Նրան այդ որոշմանն են դրդել իր տեղակալ, ներքին գործերի նախարար եւ «Լիգա»-ի առաջնորդ Մատեո Սալվինիի հայտարարությունները, որն օգոստոսի 8-ին ասել Էր, թե կառավարող մեծամասնություն գոյություն չունի, ինչպես նաեւ կոչ Էր արել անցկացնել նոր ընտրություններ: Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան օգոստոսի 21-ին քաղաքական կոնսուլտացիաներ Է սկսում պարզելու՝ հնարավոր Է արդյոք խորհրդարանում այլընտրական մեծամասնության ձեւավորումը, որը կպաշտպաներ նոր կառավարությանը: Խորհրդարանի պահպանման անհնարինության դեպքում այն նախագահական հրամանագրով կարձակվի եւ այնուհետեւ կնշանակվի նոր ընտրությունների ամսաթիվը (հնարավոր Է հոկտեմբերին):

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները